Search
Close this search box.

Կա 5 տուժած․ նոր տեղեկություններ՝ Երևանի Գլինկայի փողոցում տեղի ունեցած պայթյունից

Քիչ առաջ հայտնել էինք, որ Երևանի Գլինկայի փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետերից մեկում մեքենա է պայթել։ ԱԻՆ-ից հայտնեցին, որ պայթյունի հետևանքով կա 5 տուժած։

«Նրանք տարբեր տեսակի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն»,- մեզ հետ զրույցում նշեց ԱԻՆ մամուլի խոսնակը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԻՆ-ը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ ժամը 14:17-ին ահազանգ է ստացել, որ Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն, կան տուժածներ։

Please enter a valid URL