Վաղը՝ հունիսի 25-ին, հրավիրված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ։
Yerevan.Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին՝ իմանալու՝ մասնակցելո՞ւ է երկրորդ նախագահը հոգաբարձուների խորհրդի նիստին, քանի որ հանդիսանում է խորհրդի անդամ։
Բագրատ Միկոյանը պատասխանեց․ «Նախագահ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում՝ կապված հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատվածում ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորստի հետ»: