Search
Close this search box.

Ծայրահեղ ծանր վիճակում է. Ապարանի արյունալի միջադեպով վիրավորների առողջական վիճակի մասին

Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորներից մեկի վիճակը բավարար է, նա վիրաբուժական բաժանմունքում է, իսկ գլխուղեղի վնասվածք ստացած անձը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը կայուն ծայրահեղ ծանր է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

Հունիսի 19-ին Նիգավան գյուղի մոտ կրակոցներից հետո «Արմենիա» բժշակական կենտրոն էին տեղափոխվել 3 երիտասարդ, որոնցից մեկը՝ գլխուղեղի ծանր վնասվածքով, մահացել էր հիվանդանոցում:

Ըստ Աշոտ Կուրղինյանի՝ կրծքվանդակի շրջանում վիրավորում ստացած անձը, որի թոքից բեկոր է հեռացվել, երեկվանից է տեղափոխվել ընդհանուր հիվանդների բաժին։ Հունիսի 21-ից նա անջատված է արհեստական շնչառության սարքից։

Հունիսի 20-ին քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան քաղաքում երկու անձի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրդապատճառը:

Please enter a valid URL