Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, Հայաստանի ամենաազդեցիկ և նույնքան հզոր Պահպանողական կուսակցության լեգենդար առաջնորդ (լիազորությունը վիճարկվում է դատական կարգով), պալատական «արտախորհրդարանական» եսիմինչի ծագող աստղ Հայրապետյան Միքայելը (այսուհետ՝ լեգենդար) հանդիպել է Փաշինյան Նիկոլի հետ և ասել, որ «Պահպանողական կուսակցության համար բացարձակապես վիճարկելի չեն այս ընտրությունների արդյունքները»:
Նույն դիրքորոշումը հետագայում արտահայտեցին «արտախորհրդարանական» հռչակված մյուսները, օրինակ՝ Արզաքանցյան Տիգրանը:
Սակայն, խոսքն այս մասին չէ: Ուրեմն, օպերատիվ տեղեկություններ եմ ստանում առ այն, որ Ռոտենբերգ Նատալյայի՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու առաջարկը ներկայացվել է «արտախորհրդարանական» Արզաքանցյան Տիգրանի կողմից և քննարկվել է «արտախորհրդարանական» եսիմինչի շրջանակներում, որտեղ ներկա է եղել նաև լեգենդարը:
Ես գիտեի, որ լեգենդարին և Արզաքանցյան Տիգրանին շատ բան է կապում, օրինակ՝ «Ցենտրալ» սրճարանը, իշխանական և ռուսական ծագում ունեցող հայաստանյան, առնվազն՝ երկու բանկ, Պուտին Վլադիմիրը և, ի վերջո, «արտախորհրդարանական» եսիմինչը:
Սակայն, ես չէի կարծում, որ ժամանակին նաև իմ կողմից հիմնադրված կուսակցության անունը կարող է ինչ-որ կերպ նույնականացվել Պուտին Վլադիմիրի մտերիմ Ռոտենբերգ Արկադիի նախկին կնոջ անվան հետ:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան