Ինչպես ինձ տեղեկացրել են Կրեմլում իմ իրազեկ աղբյուրները, Մոսկվա է ժամանել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ գաղտնի բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ հուլիսի 1-ին Լաչին քաղաքը հանձնելու եւ Ադրբեջանի կողմից կառուցված ճանապարհի այլընտրանքային հատվածի գործարկման վերաբերյալ: Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանցի հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը:
«Լաչինի միջանցքը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Արայիկը հայտնի խաբեբա է ու գործարար, ով Արցախում միլիոններ է վաստակել ու վաստակում: Ինչպես ասում են ղարաբաղցիները, եթե Արայիկը դավաճանել է իր՝ պատերազմի հերոս եղբոր հիշատակը, ապա Հայրենիքը հեշտությամբ կվաճառի: Ի՞նչ երեսով է նա վերադառնալու Ստեփանակերտ»,- գրել է նա: