Հանրապետության տարածքում`
Հունիսի 22-ի և 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-25-ը և 27-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը կնվազի 6-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունիսի 22-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ։ 23-27-ի կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: