Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա մայրաքաղաքի կենտրոնի, ավելի ստույգ՝ Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող գետնանցումն է։ Այն կարելի է համարել Երևան քաղաքի ամենամեծ ու ամենագարշահոտ հանրային զուգարանը, որն, ի դեպ, գտնվում քաղաքապետարանից ընդամենը 200 մետր հեռավորության վրա։ Այստեղ են հավաքվում անօթևանները, թմրամոլները, հարբեցողներն ու կասկածելի վարքուբարք ունեցող բազմաթիվ տիպարներ։ Խնդիրն առկա է շուրջ 30 տարի և խայտառակ այս տեսարանները մայրաքաղաքի կենտրոնի դարպասների մոտ ամեն անգամ ամոթի ու զայրույթի զգացումներ են առաջացնում»,- գրել է նա։
Դեմոյանը որպես լուծում առաջարկում է, սեփականատիրոջը տալ շատ կարճ ժամանակ՝ տարածքը բարեկարգելու և գործարկելու համար։ Հակառակ դեպքում, ըստ գիտնականի, քաղաքապատարանն այն պետք է ձեռք բերի օրենքի սահմաններում և օգտագործի, օրինակ, որպես ավտոկանգառ։
«Շուրջ 30 մարդատար մեքենայի կայանումը զգալիորեն կբեռնաթափի հարակից շենքերի բակերը»,- գրել է Դեմոյան։