Search
Close this search box.

Ապարանում այսօր հողին կհանձնեն շաբաթ երեկոյան կատարված ողբերգության երկու զոհերին

Ֆեյսբուքյան օգտատեր Անի Կաղինյանը իր էջում գրել է.

«Ապարանում այսօր հողին կհանձնեն շաբաթ երեկոյան կատարված ողբերգության երկու զոհերին:

Ներքին թշնամանքը ու ռազբիռատնները տևել է մի քանի օր, Ապարանի տարբեր հատվածներում տղաներ են հավաքվել հայհոյանքների տարափ է եղել ծեծկռտուք, որտե՞ղ էին պարգևավճար ստացող իրավապահ մարմինները, ինչու՞ չի եղել օպերատիվ տեղեկատվություն տիրող լարված իրավիճակի վերաբերյալ, ինչու՞ եք թողել, որ գործը հասնի ողբերգության:

Ափսոս էին տղաները: Անաչառ քննություն պետք է լինի, պետք է պատժվեն ոչ միայն հրազենից կրակողները, այլև բոլոր նրանք ովքեր դրդել են դրան, պատճառ են հանդիսացել, անտարբերություն են ցուցաբերել»:

Please enter a valid URL