Search
Close this search box.

Ջհանգիրյանի թոռան կնունքի սեղանը չէր, մարդուն կանչել են «լավով հարց լուծելու»․սկանդալային ձայնագրության մասին

Լսե՛ք, ախր դուք ժողովրդավար հանրություն էիք, դուք ո՞նց կարող եք դատապարտել անմեղ մարդու դեմ գործ սարքելը վկայող ձայնագրություն անելը։ Էսքա՞ն հետագնաց… Հացի սեղան, հաց, գինի… Ցնդե՞լ եք։ Ջհանգիրյանի թոռան կնունքի սեղանը չէր կարծեմ, ոչ էլ՝ էրեխու հարսանիքի։ Մարդուն կանչել են «լավով հարց լուծելու», ինքն էլ իմանալով գնացել է։ Հետո՞ ինչ որ դիմացինն էդպիսի հարցերը ոչ թե ավտոմատով է սիրում լուծել, այլ «մի կտոր հաց ուտենք»-ով։

Հա՛, ձայնագրության փաստից բոլոր «մի թավուր էղածներին» տեղեկացնեմ, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան էլ է մասնավոր զրույցի թաքուն ձայնագրումն ու հրապարակումը թույլատրելի համարում էն դեպքերի համար, երբ դա կարող է կանխել կյանքին, առողջությանը… սպառնացող վտանգը։ Իսկ ի՞նչ է, վտանգ չե՞ք համարում անմեղ մարդու վրա գործ սարքելը. դա միայն իրեն չի սպառնում, է, դա հենց ձեզ է սպառնում, դուք չե՞ք հասկանում, թե դեպքերի էս շարանը մեզ ինչ երկիր է դարձրել։ Բա արդար, անկոռուպցիա երկիր էիք խոստանում, հանցավոր կոռուպցիան մերկացնող ձայնագրության դեմ բազար անող նորընծա հեղափոխականներ ջան։

(Երիտասարդ լրագրողներ ջան, դուք էլ իմացեք, որ թաքուն ձայնագրելու համար քաղաքակիրթ աշխարհն ինքն է բացառություն անում. միայն՝ այդ դեպքում թաքուն ձայնագրել, մյուս դեպքերում է, որ մեզ վայել չի նման բանը)։
Էս առիթով մի բան պատմեմ, ինչը ինձ ժամանակին, երևի մի 20 տարի առաջ, շատ էր զարմացրել, բայց հիմա հասկանում եմ, որ բան չի փոխվել, որ էս մտածողության տեր են անգամ հանուն մարդու իրավունքների հնամենի դատապարտյալները։

Ուրեմն, Ազգային Ժողովում նախագծերի փաթեթ եմ ուզում վերցնել։ Լրագրողներին չի հասնում, պատգամավորներին են բաժանում, էն ժամանակ՝ եռօրյա նիստերի սկզբում, բայց հո գիտենք, որ որոշ պատգամավորների փաթեթները եռօրյայի ավարտին էլ մնում են ձեռք չտված, ու սեղանների տակից կամ վրայից հավաքարարներն են հավաքում հետո։ Մի խոսքով, էդպիսի մեկին հանդիպեցինք խորհրդարանի միջանցքում (Աննա Իսրայելյանի հետ էինք, երևի կհիշի), փաթեթ խնդրեցինք։ Մեծ պատրաստակամությամբ մտավ դահլիճ, որ իրենը բերի։ Քիչ հետո դուրս եկավ, ձեռքին ոչինչ չկար, բայց՝ բերել եմ, ասաց, եկեք գնանք էն պատի հետևը, տամ, մարդ չտեսնի։ Վրա տվեցինք, որ չի արգելվում մեզ փոխանցելը, պարզապես մեզ է արգելվում որևէ մեկի սեղանից բան վերցնել (էն ժամանակ դահլիճում էին նստում ու այնտեղ ազատ ելումուտ ունեին նաև լրագրողները)։Մեկ է, մինչև պատի հետևը չանցնաք, ծոցից չհանեց փաթեթը։ Մեր շշմած հայացքներին ի պատասխան ասաց՝ օրենքին ձեռ տալը «զապադլո» ա… Պատկերացնու՞մ եք՝ օրենսդիր մարմնի անդամը, օրենքներ ստեղծելու համար այդ շենք մտածը…Խեղճ էդ պատգամավորը, մոտ 20 տարի էստեղ-էնդեղ պատմում եմ՝ անունն էլ տալով ու չիմանալով, որ լիքն են, լիուբոլ են էդպիսիք…

Լրագրող Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL