ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում տեղադրված քարտեզից անհետացել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Մինչև հունիսի 19-ը Ստեփանակերտը քարտեզի վրա նշված էր, իսկ հունիսի 20-ին՝ անհետացավ: Եվ, եթե սա տեխնիկական բնույթի վրիպակ չէ, ապա ՌԴ ՊՆ քարտեզներում Ստեփանակերտ քաղաքն այլևս չի նշվելու կամ էլ՝ նշվելու է այլ անվանմամբ, օրինակ՝ Խանքենդի:
Հուսով եմ, որ, այնուամենայնիվ, վրիպակ է:
Հետևենք իրադարձությունների զարգացմանը:
ՀԳ. Հիշեցնեմ, որ Փառուխի հանձնման օրը՝ մարտի 24-ին, ՌԴ ՊՆ քարտեզի վրա գյուղն անվանափոխվեց՝ «Фарух»-ից դարձավ «Фурух», իսկ հունիսի 5-ից Փառուխն այլևս անհետացավ ՌԴ ՊՆ քարտեզից:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան