Search
Close this search box.

Ինչի մասին են խոսել Վանեցյանն ու Օհանյանը՝ Վանեցյանի մանդատը վայր դնելուց առաջ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մինչ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին հայտարարություն տարածելը զանգել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։ Այս մասին 24News-ին ասաց անձամբ Օհանյանը։

«Նախ ասեմ, որ համացանցում շրջանառվում էին նման խոսակցություններ, բայց այսօր Վանեցյանն անձամբ զանգեց ինձ, և ասաց, որ այդպիսի որոշում է ընդունել, մինչ դրա մասին հայտարարելը։ Եվ շնորհակալություն հայտնեց մեր համատեղ գործունեության համար Ազգային ժողովում, նաև «Դիմադրություն» շարժման շրջանակներում ծավալած միջոցառումներ համար։ Ասաց, որ մենք միասին ենք մնում, պայքարի մեջ ենք, չենք դադարելու պայքարել «Դիմադրություն» շարժման նպատակների իրականացման համար», — ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։

«Այնպես որ, երբ ինքը զանգեց, անակնկալ չէր, լուրերը շրջանառվում էին», — ընդգծեց պատգամավորը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ «Հայաստան» խմբակցությունից էլ լինեն պատգամավորներ, որոնք կհրաժարվեն մանդատից, Օհանյանը պատասխանեց․ «Մենք դեռևս այդպիսի հարց չենք քննարկել»։

Հիշեցնենք, որ այսօր Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնելու մասին։

Please enter a valid URL