168.am-ը գրում է. Հունիսի 19-ին՝ կիրակի օրը, մամուլում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական կողմը նախորդ օրը կրակոցներ է արձակել Վարդենիսի ուղղությամբ, ինչի հետևանքով ունենք զոհ։
Մամուլին անգամ հայտնի էր դարձել, որ զոհված զինծառայողն Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից է՝ ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանը, որը մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։
168.am-ի հետ զրույցում հաստատել էր զոհի մասին լուրը՝ խոստանալով.
«Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ»:
Միջադեպից և մեզ տրված խոստումից անցել է արդեն մի քանի օր, սակայն դեռ ոչ մի հաղորդագրություն Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը չի տարածել, թե ժամկետային զինծառայողն ի՞նչ հանգամանքներում է մահացել՝ թշնամու կրակոցի՞ց, թե՞ բանակում առկա կարգապահական խնդիրների պատճառով: ՊՆ-ն չի պատասխանել մեր զանգերին և հաղորդագրություններին, որով փորձում էինք պարզել, թե երբ կլինեն խոստացված մանրամասները:
Հարց է առաջանում՝ արդյոք Ադրբեջանի՞ն են փրկում, որպեսզի չվնասեն խաղաղության դարաշրջանի տեսլականին, թե՞ ներսում՝ ինչ-որ մեկին: Ի դեպ, ադրբեջանական մամուլն այս դեպքի մասին հայկական լրատվամիջոցների հրապարակումներին ուշադրություն չի դարձրել:
Մյուս կողմից, պետք է հաշվի առնել մեկ այլ հանգամանք. հունիսի 19-ին տեղեկություններ եղան նաև, որ կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում, ինչի հետևանքով, ըստ մամուլում շրջանառված լուրերի, սպանվել է նաև ՊՆ զորամասի զինծառայող Հմայակ Միքայելյանը՝ պայմանագրային:
Ըստ այդմ՝ չի բացառվում, որ Սուրեն Պապիկյանի և ՔՊ-ականների գլուխը խառն է այս հարցերով, թեև դա չի խանգարում, որ ՊՆ-ն հերքի հրադադարի խախտումների մասին ադրբեջանական տեղեկատվությունը, բայց սեփական զինվորի մասին խոստացված մանրամասների ժամանակ չեն գտնում:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում