Search
Close this search box.

Ռուսաստանում ինքնաթիռն անհետացել է

«Ան-2» ինքնաթիռն անհետացել է ռադարից Յակուտիա տանող ճանապարհին: Այս մասին հայտնում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ ինքնաթիռը նշանակված ժամին վայրէջք չի կատարել։ Ինքնաթիռը օդ է բարձրացել նախօրեին Ռուսաստանի ժամանակով ժամը 6.30-ին Ուս-Խատինգ (Յակուտսկ) – Կոբայսկի շրջան – Ուս-Խատինգ երթուղով։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է երեք մարդ:

Ինքնաթիռի որոնողական աշխատանքներին ներգրավվել է ավիացիան: Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխամասային գրասենյակի մամուլի ծառայության ղեկավար Քսենիա Ռախմատուլինան հայտնել է, որ առաջին փրկարարական ջոկատը թռել է Կոբյայսկի շրջան՝ ինքնաթիռը որոնելու համար։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Please enter a valid URL