Search
Close this search box.

ՔՊ-ական պատգամավորները մեկնել են Թուրքիա

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը և Ծովինար Վարդանյանը մեկնել են Ստամբուլ՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության միգրացիոն հարցերին նվիրված համաժողովին։

Պատգամավորները Թուրքիա են մեկնել հունիսի 19-ին, կվերադառնան հունիսի 22-ին։ Նրանց հետ Ստամբուլ է մեկնել ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի միջազգային կազմակերպությունների վարչության գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը։

Please enter a valid URL