Search
Close this search box.

Ողբերգական ավտովթար Մելքումովի փողոցում. 29-ամյա վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 03։40-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Մելքումովի 26/2 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ՝ 29-ամյա Հրանտ Ղալեչյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, կոտրել այն, այնուհետև առաջ ընթացել ու բախվել մայթին գտնվող էլեկտրասյանը, տապալել այն և առաջ ընթանալով՝ հայտնվել մայթին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Ղալեչյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Վոլոդյա Մուրադյանը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու պարեկները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել»,-գրել է կայքը։

Please enter a valid URL