Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին Երեւանի ավագանու նիստի սկզբում հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Նա նշեց, որ ԿԸՀ հունիսի 6-ի արձանագրության համաձայն, նրա մանդատը տրվել է «Իմ քայլի» ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Ակսել Թեւոսյանին:
Ակսել Թեւսյանն իր հերթին դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին:
Քաղաքապետը նաեւ տեղեկացրեց, որ նիստի օրակարգից հանել է Մամիկոնյանց փողոցի 62 շենքի, 141 բնակարանն անհատույց օտարելու մասին հարցը և ևս մեկ նախագիծ, որով փոփոխվելու էր հողամասի նպատակային նշանակությունը:
Հիշեցնենք, որ Գայանե Եղիազարյանը ԱԺ պատգամավոր է դարձել՝ փոխարինելով այնտեղ Անուշ Բեղլոյանին: