Search
Close this search box.

YouTube-ը ջնջել է WarGonzo նախագծի ալիքը

Ռուսական WarGonzo նախագծի ալիքը YouTube տեսահոսթինգային ցանցը ջնջել է: Այն հիմնել է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։

YouTube-ի ադմինիստրացիան հայտնել է, որ լրագրողները խախտել են որոշակի կանոններ:

տեղեկատվությունը փոխանցում է dailystorm.ru-ն։

WarGonzo-ի Telegram ալիքում նշված է, որ YouTube-ը մեկ ամիս առաջ է ջնջել նախագծի ալիքը։ WarGonzo-ն հրապարակել է YouTube-ից ստացած հաղորդագրությունը. «Մենք ստուգեցինք և պարզեցինք, որ դուք խախտել եք մեր համայնքի սկզբունքները: Արդյունքում ձեր ալիքը ջնջվել է»։

WarGonzo-ի թիմը հայտնել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո YouTube-ը «անընդհատ արգելափակել է իրենց ալիքը՝ սխալներ գտնելով ամենասովորական տեսանյութերում»։
«Այս հարթակում մեր բաժանորդների թիվը վստահորեն մոտենում էր մեկ միլիոնին, մենք դարձել էինք պատերազմի մասին ռուսական ամենամեծ ալիքը»,- ասել են լրագրողները։

Please enter a valid URL