Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդկանց զրույց է, չպետք է հանրայնացվեր․ Աղազարյանը՝ Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրության մասին

«Որևէ մեկը չպետք է իրեն իրավունք վերապահի և Փաշինյանի իրավունքները պաշտպանի, պետք է պարզվի՝ Ապարանում տեղի ունեցած վեճը քաղաքակա՞ն հողի վրա է եղել, թե՞ ոչ։ Ես քաղաքական պատճառ չեմ տեսնում, տարբեր թիմերից երիտասարդներ են, երևի իրար հետ ինչ- որ բան չեն կիսել, պիտի չշտապենք գնահատական տալ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Ապարանում տեղի ունեցած վեճին և մահվան դեպքերին:

Անդրադառնալով ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանը, որում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է նրան հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից, պատգամավորը նշեց. «Անընդունելի է, երկու տղամարդու միջև զրույցը չպետք է հանրայնացվի: Վարդազարյանը չպետք է ենթարկվի որևէ մեկի շանտաժին, եթե հրապարակում է նման զրույց, ուրեմն՝ ուզում է իր կեցվածքն արդարացնել: Նա շատ մեծ վախ ունի ուրիշ մարդկանցից, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանից, թող իրեն տղամարդու տեղ չդնի:

Փաշինյանից ոչ մեկը չի վախենում, գիտեն՝ առավելագույնը երկու տարի կնստեն կամ թալանածի մի մասը կտան, վախենում են Քոչարյանից․ գիտեն ձեռագիրը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Please enter a valid URL