Հայտնվել է Մարիուպոլի «Բիբլիոտեկա» բանտի տեսագրությունը, որտեղ ԴԺՀ-ի կողմնակիցներին ու գերիներին էին պահում:
Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին փոխգնդապետ Վասիլի Պրոզորովը հատուկ ՌԻԱ Նովոստիի համար տեսագրել է ազատագրված Մարիուպոլի օդանավակայանի տարածքը, այդ թվում՝ գաղտնի բանտի՝ «Բիբլիոտեկայի» տարածքը:
Շենքում 2014-2015 թվականներին տեղակայվել է «Դնեպր» ազգայնական գումարտակի անձնակազմը, այնտեղ պահել են նաև ԴԺՀ-ի կողմնակիցներին ու գերեվարված աշխարհազորայիններին:
2022 թվականի մարտին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուժերը գրավեցին օդային նավահանգստի տարածքը։
«Այդ ամբողջ դահլիճը՝ տերմինալի սրահը, Դնեպրոպետրովսկից Ուկրաինայի ՆԳՆ Դնեպր կամավորական գումարտակի տեղակայման վայրն էր։ Հենց այստեղ էին դրված մահճակալները, պահարանները… երկրորդ հարկի սենյակներում ապրում էր գումարտակի ղեկավարությունը», – նշել է Պրոզորովը։
«Անջատողականների» գաղտնի բանտը տեղակայված է եղել տերմինալներից մեկում, որտեղ նախկինում եղել է ռեստորանի մուտքը: Ռեստորանը գտնվում էր տերմինալի երկրորդ հարկում, առաջին հարկում սառնարանային խցիկներ կային, որոնք բանտախցերի էին վերածել։
Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին սպան երկու բանտախուց է ցույց տվել, ինչպես նաև այն տարածքը, որտեղ ձերբակալվածների հարցաքննություններ են անցկացրել, այդ թվում՝ նրանց նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելով:
«Այդ սառնարանային խցերի ամբողջ ներքին հարդարանքը հանվել է… այստեղ միայն տաքացուցիչն է։ Վերևից դրանք պատված էին մետաղական ծածկով, ինչպես սառնարանների ներսում», — ավելացրել է Վասիլի Պրոզորովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 117-րդ օրը։