Search
Close this search box.

Ո՞վ է Վարդազարյանի հրապարակած ձայնագրության խորհրդավոր Ստեփանը

Այսօր ԲԴԽ նախագահ (լիազորությունները դադարեցված) Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ խոսակցության ձայնագրությունը, որտեղ կա նաև երրորդ անձ, ում դիմում են Ստեփան անունով, ով Ջհանիրյանի հետ է և, իրենց բառերով ասած, քանի դեռ «սաղ են, Ռուբոյի համար գառանտ կգանգնեն»։ Ձայնագության Ստեփանը ԲԴԽ անդամ Ստեփան Միքաելյանն է։

Ծնվել է 1958 թվականին Երևան քաղաքում։ Ստեփան Միքայելյանը դատավոր է 2001 թվականից։ Նախկինում եղել է դատախազ, զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։ 2000-2012 թվականին Հայաստանի ֆրանսիական համալսարանի Մասնավոր իրավունքի ամբիոնի վարիչն է։ Միքայելյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր է նշանակվել 2018 թվականին։ Դասավանդում է Փաստաբանական դպրոցում և Արդարադատության ակադեմիայում:

1995 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում` որպես ավագ դատախազ։ 2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում` որպես դատավոր։ 2008 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: 2018 թվականի ապրիլի 5-ից աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր: 2003 թվականից հանդիսանում է Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի անդամ (CCJE): 2003 թվականից հանդիսանում է Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի անդամ (CEPEJ): 2020 թվականի հուլիսի 31-ին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Այս ձայնագրությունն առաջին հերթին իրավապահ համակագի, դատական իշխանության դեմ է, եթե Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունում է, որ իր վզին դրված է ինչ-որ բան ու ինքն անպայման անելու է, եթե ԲԴԽ անդամն էլ դրա օժանդակողն է, ապա ինչ դատական համակարգի ինքնիշխանության մասին է խոսքը։ Բոլորի համար արդեն պարզ է, թե որ քրեական գործերն են թողել Ջհանգիրյանի ու, փաստորեն, նաև ԲԴԽ մյուս անդամների վզին։

vesti.am

Please enter a valid URL