Քաղաքացիական պայմանագիր բանդան փակեց արյունալի սպանդի գործը
Նիգավանում երեկ տեղի ունեցած արյունալի սպանդը, որն ավարտվեց, ըստ տեղեկությունների, արդեն երեք զոհով, պարզվում է, եղել է ընդամենը մի անիմաստ «սիգնալ» տալու պատճառով։
Երեկ արդեն Նիկոլի դասարանցի ոստիկանապետն իր կանտորայի հայտարարությամբ քննության ողջ ընթացքը դրեց կասկածի տակ՝ ի սկզբանե հերքելով «անցանկալի» վարկածն, ըստ որի, տղաների վրա կրակել են Նիկոլին հայհոյելու համար։
Եւ, բնականաբար, տեղում պարզվեց՝ ոչ մի քպ-ական միջադեպին չի մասնակցել։
Իսկ այսօր արդեն Արագածոտնի հերոսական քննչական կոմիտեն, «բարդ եւ հանգամանալից» քննության արդյունքում «պարզում է», որ սպանությունների պատճառը եղել է «հակառակորդ» մեքենայի սիգնալ տալը։
Հիմա մտովի եկեք պատկերացնենք, որ «սիրո ու հանդուրժողականության» հեղափոխությունը չի եղել, Նիկոլն ԱԺ պատգամավոր է եւ Նիգավանում կամ Ենոքավանում նման արյունալի սպանդ է տեղի ունենում՝ ի՞նչ է անում նման դեպքերում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Օրվա իշխանության բոլոր «կրիմինալ» ոսկորները, նրանց պապերի ու ապուպապերի գերեզմանները, գողական ենթամշակույթն ու իշխանության բեսպրեդելը կցփնվեր հնարավոր բոլոր հարթակներից։
Իսկ այս դեպքում՝ ոչ մի քաղաքական ենթատեքստ. ընդամենը տհաճ մի սիգնալ։
Լավ է Արագածոտնի քննչականում Նար-Դոս չեն կարդացել, թե չէ ավելի արժանահավատ վերսյա կար՝ «Թե ի՞նչ եղավ հետո, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց»։
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից