Search
Close this search box.

Վիճաբանությունը ծագել է կենցաղային՝ մեքենան վարելու հարցի շուրջ, իսկ ընդդիմադիրներն այն քաղաքականացնում են՝ մեղադրելով իշխանությանն ու վարչապետին. Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քննչական կոմիտեն քիչ առաջ ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց Ապարան քաղաքում տեղի ունեցած միջադեպը։

Ակնհայտ փաստ է, որ տեղի ունեցած ցավալի միջադեպը չի կրում քաղաքական որևէ ենթատեքստ, վիճաբանության դրդապատճառն էլ քաղաքական չէ, այն ծագել է կենցաղային հարցի շուրջ։

Բայց այս ամենը չխանգարեց, որպեսզի դեռևս երեկվանից, միջադեպի հանգամանքները չպարզված, քաղաքական ընդդիմությունը սկսի տեղի ունեցածը քաղաքականացնել։

Վիճաբանությունը ծագել է կենցաղային՝ մեքենան վարելու հարցի շուրջ, իսկ ընդդիմադիրներն այն քաղաքականացնում են՝ մեղադրելով իշխանությանն ու վարչապետին։ Ինչ է սա, եթե ոչ քաղաքական կավատություն։

Ցավակցություններս մահացածների հարազատներին և շուտ ապաքինում վիրավորներին։

Ինչպես նաև զսպվածություն, բարոյականությունը կորցրած ընդդիմախոսներին։

Please enter a valid URL