Հայաստանում հունիսի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 60 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423104-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ շաբաթում կատարվել է 6968 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3127681 է:
Փաստացի այս պահին բուժվում է 102 պացիենտ, ավելացել է 35-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 412693 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 25 անձ:
Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8625 է: