Search
Close this search box.

Իրականում ոստիկանությունը ոչինչ չի հերքել Ապարանում հնչած կրակոցներից

Իրականում ոստիկանությունը ոչինչ չի հերքել: Այս մասին թելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը.

««Հերքելով» հաստատեցին

Ոստիկանությունը շտապեց արձագանքել ՔՊ-ականների բարեկամների կողմից Ապարանում կատարած սպանությանը:

Այս իշխանության որակը տեսնո՞ւմ եք: Ուրեմն ադրբեջանի փոխարտգործնախարարը մեկ ամիս է արդեն հայտարարել է, որ Նիկոլն ու Ալիևը պայմանավորվել են հայկական 8 գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին, բայց պաշտոնական որևէ հերքում մինչ այս պահը չի հնչել:

Իսկ այս դեպքը գիշերվա 12:30-ին փորձեցին հերքել:

Իրականում ոստիկանությունը ոչինչ չի հերքել: Հայհոյելու պատճառով վեճը հենց կենցաղային է և որևէ քաղաքական իմաստով որևէ քաղաքական ենթատեքստ չի պարունակում:

Քաղաքական կլիներ, եթե ԱԺ-ում հայտնի քաղաքական հարցի շուրջ առաջացած վեճի ընթացքում Էդմոն Մարուքյանը սպաներ Ալեն Սիմոնյանին, երբ նա Էդմոնին անբարոյականի զավակ անվանեց»:

Please enter a valid URL