Հունիսի 19-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի:
Armlife.am-ին հայտնի է դարձավ, որ հնչած կրակոցներից այսօր լուսադեմին մահացել է նաև Տիգրան անունով մի երիտասարդ, ով աշխատում էր Ապարանի Գնթունիքում, որպես մենեջեր․ ապարանցիների բնութագրմամբ Տիգրանը խելացի, շնորքով տղա էր, անհավատալի է, որ կարող էր նրա հետ նման բան կատարվել: Տիգրանը Ապարանի քաղաքապետ, Գնթունիքի սեփականատեր Կարեն Եղիազարյանի ազգականն է:
Ապարանում մյուս սպանվածը Հմայակ Միքայելյանն էր, ՊՆ զորամասերից մեկի զինծառայող էր:
Նշենք, որ հիվանդանոց են տեղափոխվել Ապարան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հմայակ Միքայելյանը, ով, գիտակցության չգալով, մահացել է, վիրավորներ՝ 19-ամյա Տիգրան Ղազարյանը, 33-ամյա Արմեն Բաղդասարյանը, 27-ամյա Սամվել Սանդրոյանը, 28-ամյա Տիգրան Հարությունյանը, 18-ամյա Հրաչյա Երեմյանը և 32-ամյա Սասուն Հայրապետյանը։ Վերջիններս Ապարանի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են. մի մասը՝ Երևանի «Աստղիկ», մի մասը՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։
Ժամեր անց «Արմենիա» ԲԿ-ից «Աստղիկ» ԲԿ տեղափոխված Տ. Հարությունյանը , գիտակցության չգալով, մահացել է։
Հիշեցնենք որ նախ երեկ լուր տարածվեց, որ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա․ ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայոհյել են Նիկոլ Փաշինյանին։
Ապա տեղեկացվեց, որիրավապահները չեն կարողանում հարցաքննել ոչ մեկի, քանի որ վիճաբանության բոլոր կողմերը վիրավոր են ու հիվանդանոցում են․ քննչական գործողություններն են ընթանում։
ՀՀ ոստիկանությունն էլ հորդորեց քաղաքական ենթատեքս չփնտրել`միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին` պատճառը կենցաղային է։