Երեկ գիշեր հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, կրակոցներ արձակելով Վարդենիսի ուղղությամբ․ մոտավորապես երկու ժամ մարտական գործողություններ են ընթացել, հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ:
Հայկական կողմն ունի մեկ զոհ, մեկ վիրավոր:
Երեկ հայկական ողջ մամուլը տարածեց այս տեղեկատվությունը, հրապարակվեց զոհված զինվորի նկարը․
ՊՆ-ն մեկ օր անց դեռ ձկան պես լուռ է, ՊՆ պաշտոնական կայքում որևէ տեղեկություն չի հրապարակել: Ինչ կա ՊՆ-ի այս տարօրինակ լռության հետևում: