Search
Close this search box.

6 վիրավորների առկայության պայմաններում քրեական գործն ինչու՞ եք հարուցել ընդամենը այս հոդվածով

Ոստիկանությունը Արագածոտնի սպանության դեպքով հայտարարություն է տարածել, որ այն կատարվել է կենցաղային շարժառիթով և գործադրվել է որսորդական հրացան։ Ընդամենը ասեմ, որ քրեական գործը հարուցվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ինչը նշանակում է, որ գործադրված հրազենը ոչ թե որսորդական է, այլ ապօրինի՝ մարտական։ Դե, շարժառիթի մասին տեղեկատվության իսկությունն էլ թողնում եմ յուրաքանչյուրի դատողությանը…։ Այս համատեքստում մի հարց էլ ունեմ՝ 6 վիրավորների առկայության պայմաններում քրեական գործն ինչու՞ եք հարուցել ընդամենը հասարակ սպանության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածով։

Փաստաբան Րաֆֆի Ասլանյան

Please enter a valid URL