Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանը ՊՆ զորամասերից մեկի զինծառայող էր։ Այս մասին հայտնում է irakanum.am-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի։ Այս պահին տեղեկությունների համաձայն նրանցից երկուսը մահացել են։
Վիրավորներից մեկն էլ ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է: