Նախ քաղաքական ծրագիր, օրակարգ եւ ուժեղ հարթակ(թիմ) են ունենում, ապա նոր գեներացնում են զանգվածային շարժում։
Սա է քաղաքական հաջողության բանաձեւը։
«Դիմադրություն» շարժումը գնաց հակառակ ճանապարհով ու քաղաքական պայքարի բաղադրիչները ձեւավորելու ուղղությամբ սկսեց մտածել այն ժամանակ, երբ փողոցի շարժման ողնաշարը ջարդուխուրդ է եղել։
Ինչ ասեմ, ցանկացած ուժ ազատ է անգամ իր հոգեվարքի ձեւի ընտրության հարցում։
Բայց ավելի լուրջ խնդիր կա։
«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներն իրենց ամբողջությամբ սպառել են ոչ միայն փողոցում, այլ նաև խորհրդարանում։
Բովանդակային ընդդիմության բացակայությունն ԱԺ-ում հանգեցնելու է խորհրդարանական ինստիտուտի ֆունկցիոնալ ճգնաժամին, ինչն ավելի վատն է դարձնելու գործադիր իշխանության որակը։
Ժողովրդավարական օրակարգ ունեցող, դեմոկրատական այլընտրանք մարմնավորող ուժերը պարտավոր են կոնսոլիդացնել իրենց ռեսուրսները` երկու խնդիր լուծելու համար. ա) կայացնել որակապես նոր ընդդիմություն, բ) իշխանության հետ ձեւավորել քաղաքական կոնսենսուս` առաջիկա 1,5-2 տարում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում։
Հին համակարգը` որպես հակաքաղաքականության մոդել, պետ է դուրս մղվի քաղաքական դաշտից։
Միայն այդ դեպքում է հնարավոր քաղաքական դիսկուրսը կայացնել ոչ թե «ներկա-նախկին» առանցքով` հայտնվելով պատմության լաբիրինթոսում, այլ Հայաստանի վերակառուցման, մոդեռնիզացիայի ծրագրերի մրցակցության բաղադրիչով` պատմություն կերտելու հավակնությամբ։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց