Search
Close this search box.

Եռաբլուրը մնում է կիսակառույց ու անմխիթար վիճակում. Կարին Տոնոյան

Եռաբլուրը մնում է կիսկառույց ու անմխիթար վիճակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը:

«Եռաբլուրը մնում է կիսակառույց ու անմխիթար վիճակում….

Այսօր վաղ առավոտյան Եռաբլուրում էի, նվացող ինչ- որ կանչ արթնացրեց ու նորից տարավ….. նոր բացվող օրվա զովին անգամ անհրապույր ու անուշադրության մատնված այս սրբավայրում խաղաղվել չի լինում. տղաների սուրբ մարմինները վանդակաճաղերով բետոնապատեցին ու ճաքճքան արևի տակ հիմա ծաղիկներն անգամ 2 ժամ չեն դիմանում, չնչին քամոտ եղանակին անգամ փոշեթաթախ ես լինում ամբողջությամբ, իսկ խճապատ ու փոշոտ ճանապարհներով ամառային բաց կոշիկներով 2 մետր քայլել չի լինում…… 2 տարում մի ասֆալտն ի՞նչ է, որ հնարավոր չէր անել ասֆալտով իշխանության եկածներիդ համար….

Վերադարձա փշրված, թալանված ու կողոպտված հոգով՝ խլեցին մեզանից ամեն ինչ՝ զավակ, Հայրենիք ու հոգու հանգստություն……
Տարիներ առաջ Հայրենիք վերադարձա չհանդուրժելով ուրիշ երկրում միշտ օտար լինելու նվաստացուցիչ հոգեվիճակը, այսօր հարյուր անգամ ավելի նվաստացուցիչ է ապրել սեփական երկրում այսքան օտարված հոգով……

Մի բարակ թել է միայն կապում մեզ այս աշխարհի ու կյանքի հետ՝ տեսնել մեզ այսպես թալանած գազանների պատիժը……
Կտեսնե՛նք: Ձեր արդար դատաստանի լուրը ես եմ տանելու Եռաբլուր…….

Please enter a valid URL