Search
Close this search box.

«Փաստ». ՊՈԱԿ-ը դարձրել են իրենց անձնական «բոստանը»

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿում քպական կադրային ջարդ է սկսվել ոչ իշխանական հայացքներ ունեցող աշխատակիցների նկատմամբ։ Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը:
Օրաթերթի ունեցած տեղեկություններով Մասնավորապես, վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր դրդապատճառներով ինչպես այլ պետական հիմնարկներից, այնպես էլ այս ՊՈԱԿ-ից հեռացվում են աշխատակիցներ, որոնք մասնավոր զրույցներում ոչ դրական են արտահայտվում իշխանության քաղաքական ուղղության հանդեպ։

ՊՈԱԿ-ը այս պահին ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատար՝ Արմեն Հովհաննիսյան անուն-ազգանունով, որը, ըստ «օդում կախված լուրերի», համարվում է քպական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հովանավորյալը։ Կառույցում խոսում են, որ այս անձինք ՊՈԱԿ-ը դարձրել են իրենց անձնական «բոստանը», որից օգտվում են թե՛ իրենք, թե՛ իրենց ծանոթ-բարեկամները, ինչպես նաև ծառայեցնում են քպական շրջանակներից մարդկանց աշխատանքի ընդունելու համար։ Իսկ ահա այն աշխատակիցները, որոնք երկարամյա փորձ ու գիտելիք ունեն, զրկվում են աշխատանքից և եկամուտից, քանի որ, օրինակ՝ մասնակցել են ընդդիմադիր հանրահավաքների կամ հակաիշխանական երթերին։

Մեր զրուցակիցներից մեկը պատմում էր, որ նրանք հիմնարկում աշխատանքի են տեղավորում իրենց բարեկամներին, ընկերներին, որոնք ստանում են բարձր աշխատավարձ, հավելումներ, պարգևավճարներ: Ասում են նաև, որ նույնիսկ ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող մեքենան վերջին մեկ տարում սպասարկում է ոչ թե պետական հիմնարկի, այլ պատգամավոր Դանիել յանի կարիքները։

Այս ամենի ֆոնին, փոխարենը, «հականիկոլականներին» զրկում են անգամ հավելումներից՝ չնայած նրանք պատշաճ կատարում են իրենց պարտականությունները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL