Search
Close this search box.

«Ժողովուրդ». ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանը նոր վայրում կտեղակայվի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանը նոր վայրում կտեղակայվի։ Խոսքը Բերդի մասին է, եւ այնտեղ եւս ռուսական զորքեր կլինեն։ Համապատասխան որոշումը կայացվել եւ ընդունվել է կառավարության երեկվա նիստում։ Խոսքը տեղակայման ու գործառնական նպատակով ռազմակայանի տեղաբաշխման կետերում փոփոխություններ անելու մասին է։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմաճակատի զինվորական կազմավորումների կազմում եւ ռազմակայանի տեղաբաշխված կետերի հասցեներում փոփոխություններ են տեղ գտել։ Այդ նպատակով Հայաստանն ու Ռուսաստանը արձանագրություն են ստորագրելու, որը նպատակ ունի ապահովել ռուսական զինվորական կազմավորումների կազմի փոփոխության արդյունքում նրանց գործունեության համար պայմանների ապահովումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL