Search
Close this search box.

5000 զոհ հանուն ռոումինգի․ ինչ է սպասվում Արցախում հուլիսի մեկից

Ռուսական Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ից Արցախում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես ռոումինգի շրջանակներում:

Սրանով կարելի էր գրառումը եզրափակել: Սակայն, եզրափակելուց առաջ հետաքրքիր կլինի պարզել, թե՝
Ի՞նչ կապ ունի Վիվա-ՄՏՍ-ը ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյան Ռոբերտի և վերջինիս հետ ուղիղ և անուղղակի փոխկապակցված անձանց հետ:
Ինչու՞ է Վիվա-ՄՏՍ-ը Արցախում ռոումինգի շրջանակ մտնում հենց հուլիսի 1-ից:
Ինչու՞ է Վիվա-ՄՏՍ-ը Արցախում ռոումինգի շրջանակ մտնելու վերաբերյալ հայտարարությունը հնչում ընդդիմության գործունեության ակտիվ փուլի ավարտից անմիջապես հետո:

Ինչու՞ են հայաստանյան քաղաքական շրջանակները միշտ, ինչպես նաև այժմ, «հասկանալով» ընդունել Արցախում ռոումինգի կիրառման գաղափարը:

Գիտեմ, որ Հայաստանի բնակչության զգալի մեծամասնությանը Արցախում կիրառվող ռոումինգի թեման չի հուզում (երբևէ չի հուզել), քանզի այս հարցում ամերիկյան դեսպանը, անգլոսաքսերը, ջհուդամասոնները, Վեոլիա Ջուրը, ուկրաինացիները, Սորոս Ջորջը, տարաբնույթ սորոսականները և հայ ազգի մնացած «թշնամիները» որևէ դերակատարում չունեն: Արցախում ռոումինգը կիրառվում է ՌՈՒՍԱԿԱՆ կազմակերպության կողմից, իսկ հայ բնակչության համար դա խաղ ու պար չէ: Այնպես, ինչպես Փառուխը (Քարագլուխը):

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան

Please enter a valid URL