Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկի անչափահասների գործերով բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 15-ին տվյալ ոստիկանության վարչական շրջանի բնակիչ, 16-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, անչափահասների գործերով բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ աղջկա մոր ներկայիս 56-ամյա ամուսինը իրենց տանը երեխայի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ: Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:
Գ. Շամշյանի տեղեություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվել են տվյալ բաժնի հետաքննության բաժանմունք, իսկ երեխան սովորում է Երևանում հայտնի կրթահամալիրներից մեկում: