Search
Close this search box.

Կադաստրի կոմիտեի ղեկավարը՝ թշնամուն Սյունիքից տարածքներ զիջելու մասին

Կառավարության անդամների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողները Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին հարց ուղղեցին պետական սահմանների մասին օրենքում որևէ փոփոխություն չանելու և բանավոր փոխըմբռնման պայմաններում թշնամուն Սյունիքից տարածքներ զիջելու վերաբերյալ, ինչին ի պատասխան Թովմասյանը ասաց․

«Չեմ հիշում նման բան, որովհետև նման բան տեղի չի ունեցել։ Որպես մասնագետ խորհուրդ կտամ բոլորիս փորձել մնալ այն դաշտում, որը որևէ խնդիր չի առաջացնելու ՀՀ-ի համար։ Այս մասով կա հանձնաժողով, որը իր աշխատանքները իրականացնում է շատ ակտիվ»։

Հարցին՝ որպես Կադաստրի կոմիտեի ղեկավար, ունի՞ իր ձեռքի տակ ամբողջ ՀՀ-ի քարտեզը և ո՞ր քարտեզների հիման վրա են բանակցում Ադրբեջանի հետ, Թովմասյանը ասաց․ «Մենք ունենք ամբողջ ՀՀ-ի կադաստրային քարտեզները, իսկ թե ինչ քարտեզների հիման վրա են իրականցվում բանակցությունները, դա գտնվում է ոչ թե Կադաստրի կոմիտեի լիազորությունների, այլ իրավական հարցերի շրջանակներում։ Ցանկացած խնդիր պետք է լուծում ստանա բացառապես իրավական հիմքերի վրա։ Այն քարտեզները, որոնք կունենան իրավական հիմքեր, Կադաստրի կոմիտեն դրանց հիման վրա կստանա համապատասխան հանձնարարականներ և կկատարի համապատասխան աշխատանքներ»։

Please enter a valid URL