Search
Close this search box.

Ովքեր ազատվեցին պարտադիր զինծառայությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում որոշեց մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ խոսքը հետեւյալ անձանց մասին է՝

Նավասարդ Կամոյի Հակոբյան,

Լևոն Խաչատուրի Գևորգյան,

Միքայել Գևորգի Հարությունյան,

Խաչիկ Արմենակի Անդրեասյան,

Մատրին Խորենի Շահբազյան,

Էդուարդ Մհերի Հրմուշյան,

Մուշեղ Մեսրոպի Ավետիսյան,

Էդուարդ Սուրենի Խորոզյան,

Նարեկ Տիգրանի Հեքեյան

Միաժամանակ, այս ցանկի առաջին 6-ին տրվել է տարկետում մինչև 2022 թվականի ամառային զորակոչը, իսկ Մուշեղ Մեսրոպի Ավետիսյանին տրվել է տարկետում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ մինչև 2022 թվականի ամառային զորակոչը:

Հիմք ընդունելով կարգի պահանջները՝ քաղաքացի Միքայել Գևորգի Հարությունյանին նախագծով նախատեսվում է տալ տարկետում 2022 թվականի ամառային զորակոչից մինչև նրա 26 տարի լրանալու օրը, քանի որ վերջինիս 26 տարին լրանում է 2023 թվականի նոյեմբերի 2-ին:

Please enter a valid URL