Search
Close this search box.

Վարչապետի որոշմամբ՝ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալը կմեկնի Վիեննա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ Վահե Գրիգորյանը կմեկնի Վիեննա:

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ Վահե Գրիգորյանին 2022 թվականի հունիսի 26-ից հուլիսի 1-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ «Աշխատած վառելիքի անվտանգ կառավարման և ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման մասին» համատեղ կոնվենցիայի շրջանակներում ԱԷՄԳ-ի անդամ պետությունների կողմից ներկայացված ազգային հաշվետվությունների 7-րդ դիտարկման աշխատանքային հանդիպումներին մասնակցելու նպատակով:

2. Վահե Գրիգորյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Please enter a valid URL