Search
Close this search box.

Ալիեւի պոռոտախոսությունն այլեւս սահմաններ չի ճանաչում

Մեր դիվանագիտական տկարության հետեւանքը․
Ադրբեջանի նախագահը երեկ սպառնացել է, որ եթե Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ պահանջի, ապա Ադրբեջանն էլ նույնը կպահանջի Արևմտյան Զանգեզուրի ադրբեջանցիների համար:

Ալիեւի պոռոտախոսությունն այլեւս սահմաններ չի ճանաչում` առավելապես մեր դիվանագիտության տկարության հետեւանքով. Բաքվին հաջողվել է Սյունիքը դարձնել հակամարտության մաս կամ առնվազն հակամարտությունը տեղափոխել Սյունիք։ Հայկական դիվանագիտությունը պետք է անի առավելագույնը` Ադրբեջանի արեւմտյան շրջաններն ու Նախիջեւանը կապող կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակման գործընթացում մեր երկրի ինքնիշխանության ու անվտանգության համար նոր ռիսկեր չստեղծելու համար։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

Please enter a valid URL