Search
Close this search box.

Ռուսաստանի դեֆոլտն ու Հայաստանի ապագաղութացումը. Հեքիմյան

Ռուսաստանն ամեն գնով դեֆոլտի չի գնում: ՌԴ ֆինանսների նախարար Սիլուանով Անտոնը բացեիբաց հայտարարում է, որ Ռուսաստանն իր արտարժույթային պետական պարտքը վճարելու համար ներգրավվելու է պատժամիջոցների չենթարկված բանկերին, օրինակ՝ Հայաստանում գործող բանկերին: Սխեման շատ պարզունակ է՝ ՌԴ բանկերը, օրինակ՝ հայաստանյան բանկերի միջոցով փոխարկում են ռուսական ռուբլին և ստանում արտարժույթ, որով ՌԴ-ն փակում է իր պարտքերը:
Տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանի այդօրինակ քաղաքականությունը հանգեցնելու է պատժամիջոցների չենթարկված բանկերի, օրինակ՝ հայաստանյան բանկերի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, դրանից բխող և ՀՀ քաղաքացիների համար խիստ անբարենպաստ հեռանկարով:

Ինչևէ: Ինչպես բազմիցս ասել եմ ֆինանսական շուկան, օրինակ՝ հայաստանյան ֆինանսական շուկան գտնվում է Կրեմլի քաղաքական որոշումների ազդեցության ներքո: Հենց այդ որոշումների իրագործումներով է պայմանավորված տեսանելի ապագայում մեր (ան)բարեկեցությունը:

2022թ գրաֆիկով Ռուսաստանին արտարժույթով մնացել է վճարել 1 մլրդ դոլարից քիչ գումար: Դիմացեք: Հետո կգա 2023 թվականը: Հետո՝ 2024, 2025 և այսպես շարունակ: Կարող եք ընդմիշտ դիմանալ:

Իսկ չդիմացողների համար ելք կա: Դա ապագաղութացումն է:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան

Please enter a valid URL