Տիգրան Արզաքացյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, մտադիր է առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններում «Ուժ հայրենյաց» կուսակցությունից։ Այս մասին Ռոտենբերգը հայտնել է «Վերելք»-ին։
«Կուսակցությունը որոշում է կայացրել, որ նախընտրական ցուցակը գլխավորեմ ես, և դա մեծ պատասխանատվություն է ինձ համար։ Հիմա ես ուսումնասիրում եմ, թե ինչի կարիք ունի Երևանը, ինչ է անհրաժեշտ անել Երևանում, ես ուսումնասիրում եմ Երևանի գործող իշխանության ծրագիրը»,-ասել է Նատալյա Ռոտենբերգը։
«Ես հասկանում եմ, որ ոչ բոլորն են պատրաստ ինձ ընդունել որպես իրենց, բայց կյանքը ցույց է տվել, որ շատ հաճախ, այսպես կոչված, ոչ յուրայիններն ավելին են անում, քան յուրայինները։ Մեր խնդիրն է, իմ կարգախոսն է՝ «Գործերն ավելի բարձր են խոսում, քան խոսքերը»: Երևանի քաղաքապետը պետք է լինի առաջին հերթին պատասխանատու անձ, լավ բիզնեսի ղեկավար և կառավարիչ, լավ ղեկավար. ես պատրաստ եմ պայքարել հանուն Երևանի»,- եզրափակել է Նատալյա Ռոտենբերգը։