News.am-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությանը:
Հիշեցնենք, որ Ռաֆայել Քոթանջյանը մահացել է հունիսի 13-ին։ Նրա վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին՝ ժամը 11:00-13:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից: