Search
Close this search box.

Եթե այսպես շարունակվի, Հայաստանում էլեկտրաէներգիան հնարավոր կլինի էժանացնել. ԿԲ նախագահ

Եթե ՀՀ դրամը շարունակի արժևորվել դոլարի նկատմամբ, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման կարիք կլինի։ ԱԺ նիստում այսօր նման տեսակետ հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` խոսելով ՀՀ–ում դոլարի փոխարժեքի կտրուկ անկման հնարավոր հետևանքների մասին։

«Եթե տեղի ունենա ազգային արժույթի ամրապնդում, ապա ես կարծում եմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է որոշ ժամանակ հետո դիտարկի այն հարցը, թե արդյոք սակագինը համապատասխանում է փոխարժեքին, թե ոչ, որովհետև, եթե ես չեմ սխալվում, սակագնի բարձրացան հիմքում հիմնական գործոններից մեկը ժամանակին ազգային արժույթի արժեզրկումն էր»,– ասաց Գալստյանը։

Հիշեցնենք` էլեկտրաէներգիան Հայաստանում թանկացել է 2022թ–ի փետրվարի 1–ից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ էլեկտրաէներգիայի սակագները թանկացել են բոլոր սպառողների համար, բացի անապահով խավից։ Վերջինները շարունակում են վճարել 29,99 դրամ ցերեկային և 19,99 դրամ գիշերային սակագնով։
ԱԷԿ-ում ֆինանսական խնդիրներ են առաջացել. փորձում են կանխել էլեկտրաէներգիայի նոր թանկացումը

Ամսական մինչև 200 կՎտ/ժ էլեկտրաէներգիա սպառող ընտանիքների համար սակագինը թանկացել է 2.5 դրամով` կազմելով գիշերայինը` 46.48, ցերեկայինը` 36.48 դրամ, 201-400 կՎտ/ժ սպառողների համար թանկացումը եղել է 4 դրամով (գիշերայինը` 48.48, ցերեկայինը` 38.48 դրամ), 400 կՎտ/ժ–ից ավելի սպառողների համար էլեկտրաէներգիան թանկացել է 10 դրամով (գիշերայինը` 53.48 դրամ, ցերեկայինը` 43.48 դրամ)։

Հանձնաժողովն էլեկտրաէնեգիայի թանկացումը հիմնավորել էր ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում կատարված վերլուծություններով, ըստ որոնց 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարում գործող սակագների պահպանման պարագայում կառաջանար 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք։

Please enter a valid URL