Երեկ, հունիսի 14-ին, ոստիկանները Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Սևադա Պ-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է հունիսի 12-ին Ծարավ Աղբյուր 53/9 հասցեում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետում նռնակով ավազակային հարձակում կատարելու և խոշոր չափի գումար հափշտակելու մեջ։
Կայքի տեղեկություններով՝ Սևադա Պ-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնից ներկայացվել է Հայաստնի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ ձերբակալվել է։
Ավելի վաղ՝ հունիսի 13-ին, դիմակավորված, նռնակով զինված հանցագործը Երևանում՝ Ծարավ Աղբյուր փողոցում, մտել «Երևան սիթի» սուպերմարկետի տարածքում գործող տարադրամի փոխանաման կետ և սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել մոտ 4 մլն 500 հազար դրամ գումար, ապա դիմել փախուստի։