Search
Close this search box.

«Հրապարակ». Օրենսդիրները պատանդ կմնան խորհրդարանում. Նրանց զգուշացրել են

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկեց 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի վերջին նիստը։ Չնայած դրան, օրենսդիրները դեռ մինչեւ հունիսի վերջը պատանդ կմնան խորհրդարանում, քանի որ ՔՊ-ում նախօրեին կայացած խմբակցության նիստին պատգամավորներին զգուշացրել են չշտապել արձակուրդ գնալ՝ արտահերթեր են սպասվում: Արձակուրդից առաջ պետք է ընդունեն բոլոր օրակարգային նախագծերը, որոնք չեն հասցրել:

Իսկ այսօր առավոտից, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը կլինի խորհրդարանում, քանի որ քննարկվելու է անցած տարվա բյուջեի կատարողականը, որը պահանջում է վարչապետի ներկայությունը: Օրվա երկրորդ կեսին էլ կառավարություն-ԱԺ ավանդական հարցուպատասխանն է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL