Search
Close this search box.

Ղրիմում փչովի ներքնակի վրա պառկած երկու երեխա հասել են բաց ծով

Երեկ Ղրիմի Սաքսի շրջանում փչովի ներքնակի վրա պառկած երկու երեխա հասել են բաց ծով:

«Ուժգին քամու հետևանքով Շտորմովսկի գյուղական բնակավայրի լողափերից մեկում 2016 և 2017 թվականներին ծնված երկու անչափահաս երեխա, որոնք գտնվում էին փչովի ներքնակի վրա, դուրս են եկել բաց ծով»,- ասվում է փրկարարական ծառայության հաղորդագրության մեջ։

Փրկարարները որոնում են երեխաներին։ Դատախազությունը հետաքննություն է սկսել և մտադիր է գնահատել ծնողական պարտականությունների կատարումը: Քննչական կոմիտեի Ղրիմի վարչությունը քրեական գործ է հարուցել անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ։ Տղայի ու աղջկա որոնողական աշխատանքներին միացել են ՆԳՆ-ի, ԱԻՆ-ի, Կրիմ-Սպաս ջոկատի աշխատակիցները։

Please enter a valid URL