Search
Close this search box.

ՖՈՏՈ. 29-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը կանխվել է

Ինքնասպանության փորձը կանխվել է
Հունիսի 13-ին ժամը 17:45-ին ՆԳՆ Ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20-ի փողոցում՝ Ազատամարտիկների անվան այգու հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տանիքից անհայտ անձը փորձում է իրեն ցած նետել:

Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի և ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ծառայողները:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 17:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ. Պ.-ն (ծնված 1993թ.) ֆինանսական խնդիրներով պայմանավորված, գտնվելով հոգեկան ապրումների մեջ, ինքնասպանություն գործելու նպատակով նշված կիսակառույց շինության տանիքում՝ ածելիով ձախ ձեռքի նախաբազկի շրջանում երակները կտրելու եղանակով ինքնասպանության փորձ է կատարել և փորձել է ցած նետվել բարձրությունից:
Վերջինիս հետ բացատրական աշխատանքներ է տարել Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ Բորիս Ջալավյանը, որից հետո՝ ինքնասպանության փորձը կանխվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Please enter a valid URL