Search
Close this search box.

Եվս մեկ մասնակից մահացավ

Մահացել է մայիսի 12-ին տեղի ունեցած եւ արդեն 3 մարդու կյանք խլած ավտովթարի ևս մեկ մասնակից:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Աբովյան-Նոր Գեղի ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի 31-ամյա վարորդ Վաղարշակ Ադիլխանյանը և ուղևորները՝ 54-ամյա Սամվել Ադիլխանյանը և 30-ամյա Անդրանիկ Ադիլխանյանը, մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Աբովյանի քննչական բաժնում բուժօգնություն է ցուցաբերվել նաև «Միցուբիշիի» 58-ամյա վարորդին:

Մայիսի 13-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Միցուբիշիի» 34-ամյա ուղևորը:

Կատարվում է նախաքննություն:

Եվ ահա, հունիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ 1961 թ. ծնված Մամիկոն Պետրոսյանը, հիվանդանոցում մահացել է:

Please enter a valid URL