Օկուպացված Քարվաճառի շրջանում ապօրինաբար տեղակայված ադրբեջանական զորամասում հոսանքահարվելու հետևանքով մահացել է ադրբեջանցի զինծառայող Ալիյարով Ռիյադ Մամեդ օղլուն։
Ինչպես գրում են ադրբեջանական աղբյուրները, դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 16։30-ի սահմաններում։ 2003թ․ ծնված ադրբեջանցին հոսանքահարվել է հենց զորամասի տարածքում՝ բարձր լարումից։