Հունիսի 12-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ծակած, արնահոսող վերքերով բուժօգնության է դիմել 46-ամյա տղամարդ:
Ոստիկանությունից հայտնել են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 11-ին, ժամը 19.00-ին, Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 55-ամյա թաղեցին:
Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ժամը 2.00-ին 55-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: