Search
Close this search box.

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

Հայաստանում հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38 դեպք:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 44-ի, որից 412 հազար 668-ը`առողջացման, 8625-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 47 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 67 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 10 հազար 782 թեստավորում:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 120 հազար 713-ի:

Please enter a valid URL